Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

4 Հունվար, 2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում ուժը կորցրած ճանաչեց 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած՝ Իմ քայլը կուսակցությունների դաշինքի և <<Լուսավոր Հայաստան>> կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված դիմումները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություն՝ գրանցելով Իմ քայլը կուսակցությունների դաշինքի, <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության և <<Լուսավոր Հայաստան>> կուսակցության համապետական ընտրական ցուցակից և տարածքային ընտրական ցուցակից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օր հայտարարվեց 2019 թվականի հունվարի 14-ի երկուշաբթի օրը` ժամը 10.00-ն: