Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

30 Հունվար, 2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր գումարած նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` Ազգային Ժողովի պատգամվոր Վահագն Գրիգորյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի Իմ քայլը կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը նույն դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վարդան Նելսոնի Աթաբեկյանին տալու մասին: