Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

20 Մարտ, 2019
Մարտի 20-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) վարչական շենքում տեղի է ունեցել սեմինար՝ <<ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրդեհային անվտանգության պահանջների կատարումն ու հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացումը>> թեմայով:
Սեմինարն անցկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ՓՎ և ՓՄԿ բաժնի պետ Փ.Ծ գնդապետ Մ. Ավետիսյանի գլխավորությամբ:
Սեմինարի նպատակն էր ամրապնդել հակահրդեհային պաշտպանության բնագավառում ԿԸՀ աշխատակիցների՝ հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ գիտելիքները և բարելավել հակահրդեհային միջոցառումների պահանջների պահպանման ուսուցման մակարդակը: