Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

12 Ապրիլ, 2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն՝ սույն թվականի ապրիլի 12-ին ԿԸՀ ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է <<ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստա¬կանության բերման միջոցառումների իրականացման ընթացքում>> թեմայով շտաբային ուսումնավարժություն՝ ԿԸՀ ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ շտաբի, ՔՊ կազմավորումների պատրաստականության աստիճանը գնահատելու և քաղաքացիական պաշտպանության պլանի իրատեսությունը ստուգելու նպատակով։
Ըստ ուսումնավարժության տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ առաջադրվող հիմնահարցերի ուսումնասիրման և համապատասխան լուծումներ գտնելու ուղղությամբ: Շտաբային ուսումնավարժության արդյունքների հակիրճ ամփոփման փուլում նշվել է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը համապետական պաշտպանական միջոցառումների համատեքստում։ Ուսումնավարժությանը մասնակցում էին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունից փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և փ/ծ փոխգնդապետ Ա. Գրիգորյանը: