Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

19 Ապրիլ, 2019
2019թ. ապրիլի 19-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), Եվրոպական Միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Կանանց մասնակցության խթանումն ընտրական գործընթացներում» թեմայով աշխատաժողով ԿԸՀ անդամների և ԿԸՀ աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Աշխատաժողովն անցակցրել է Միջազգային փորձագետ֊խորհրդատու Ացուկո Հիրակավան, ով, ներկայացնելով այլ երկրների՝ ընտրական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը խթանելու փորձը, հատկապես բարձր է գնահատել Հայաստանի ընտրական հանձնաժողովների համակարգում կանանց բարձր ներկայացվածությունը: Փորձագետ Թամարա Հովնաթանյանը մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի հանրապետության կողմից միջազգային կոնվենցիաների և այլ իրավական փաստաթղթերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ազգային իրավական փաստաթղթերի շրջանակը:
Քննարկումից հետո միջոցառման մասնակիցները նախանշել են ընտրական գործընթացներում կանանց մասնակցությունը խթանող մի շարք առաջարկություններ։