Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

9 Հուլիս, 2019
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր գումարած արտահերթ նիստում 2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել 2020 թվականի մարտի 15-ը, 2020 թվականի հունիսի 14-ը և 2020 թվականի հոկտեմբերի 18-ը:
Նիստի ընթացքում, հիմք ընդունելով թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը, ԿԸՀ-ն կայացրել է որոշում, ըստ որի ուժը կորցրած են ճանաչվել Սյունիքի մարզի Գորայք համայնքի 2019 թվականի հունիսի 9-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորված թիվ 34/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի երկու անդամի՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականները;