Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

29 Նոյեմբեր, 2019
2019 թվականի դեկտեմբերի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ:
Նոյեմբերի 28-ին լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 35 քաղաքացիներից 7-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի որևէ կին թեկնածու չի առաջադրվել:
Ավագանու անդամի գրանցված 40 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել մեկ թեկնածու: Ընտրություններին մասնակցող ավագանու անդամի 39 թեկնածուներից 3-ը իգական սեռի ներկայացուցիչ են: