Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

11 Փետրվար, 2020
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արտահերթ նիստում հաստատել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
Նիստում, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի` «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն՝ Երևանի ավագանու Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Յուրիի Սարգսյանին տալու վերաբերյալ:
ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է նաև 2020 թվականի մարտի 15-ին հանրապետության 5 համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: