Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

18 Փետրվար, 2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի «Ոչ» քարոզչության կողմ է գրանցել։
ԿԸՀ որոշմամբ՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը գրանցվել է որպես «Ոչ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ: Նիստում թվով 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները հանրաքվեի «Այո» և «Ոչ» քարոզչության կողմերի միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Այո» քարոզչության կողմ 1004-ական,
«Ոչ» քարոզչության կողմ` 1004-ական։
Էլեկտրոնային վիճակահանությամբ քարոզչության կողմերի միջև բաշխվել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը։