Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

1 Հոկտեմբեր, 2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գոռ Հովհաննեսի Երանյանին տալու վերաբերյալ։