Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

17 Դեկտեմբեր, 2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով, հաշվի առնելով <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Վահե Սեյրանի Դանիելյանի ինքնաբացարկի դիմումը, կազմել է արձանագրություն՝ <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արամ Խաչատրյանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի թիվ 9 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վանիկ Սիրակի Օհանյանին տալու վերաբերյալ։
Մեկ այլ արձանագրությամբ՝ Ազգային Ժողովի <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արգիշտի Մեխակյանի մանդատը փոխանցվել է <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի թիվ 6 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Կարեն Ժիրայրի Գրիգորյանին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Կարինե Փանոսյանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Հովհաննեսի Աճեմյանին տալու վերաբերյալ: