Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

24 Դեկտեմբեր, 2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Երջանիկ Հակոբյանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի թիվ 1 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Արսենի Ասլանյանին տալու վերաբերյալ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Անուշ Սարգսի Քլոյանին տալու վերաբերյալ: