Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

պաշտոնական կայք

Նորություններ

29 Դեկտեմբեր, 2020
Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը <<Իմ քայլը>> կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Աննա Արամի Գրիգորյանին տալու վերաբերյալ։