ԿԸՀ պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով հունիսի 22-23-ին կմասնակցի Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ շրջանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվելիք ընտրական ֆորումին։

Ընտրական ֆորումի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում և քննարկում ընտրական իրավունքի և գործընթացի զարգացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովման, ընտրությունների իրավական մշակույթի բարելավման և կիրառման, ինչպես նաև ընտրական պրակտիկայում թվային տեխնոլոգիաների կիրառման հարցերի վերաբերյալ։