ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հուլիսի 6-7-ը կգործուղվեն Մոլդովայի Հանրապետություն:

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IDEA-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողով: Այն կկայանա հուլիսի 6-7-ը, Քիշնևում:

Քննարկումների հիմնական թեման է առցանց նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումը: