ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրով (IVLP) փետրվարի 18-ից մարտի 9-ը հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ծրագրին մասնակցել են նաև ներկայացուցիչներ Բոսնիա և Հերցեգովինայից, Գերմանիայի Դաշնությունից, Հունգարիայից, Լիտվայից, Մոլդովայից, Մոնտենեգրոյից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից և Իսպանիայից։

Մասնակիցները մի շարք հանդիպումներ են ունեցել Վաշինգտոն, Ֆլորիդա, Արիզոնա և Կալիֆորնիա նահանգների պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ։ Մասնակիցներին մանրամասն ներկայացվել է ԱՄՆ ընտրական համակարգը։

Միջազգային այցելուների առաջնորդական ծրագրով, յուրաքանչյուր տարի մոտ 5000 միջազգային այցելու է ժամանում ԱՄՆ։

Մասնակիցներն ամեն տարի առաջադրվում և ընտրվում են ԱՄՆ դեսպանությունների կողմից։