ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը մայիսի 9-10-ը Բեռնում (Շվեյցարիա) մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Շվեյցարիայի խորհրդարանի համատեղ կազմակերպած «Ընտրությունները ճգնաժամի ժամանակ.մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին։

Երկօրյա համաժողովը մեկ հարկի ներքո է համախմբել  շուրջ 150 ազգային և միջազգային ընտրական մարմինների անդամների, խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու Covid-19 համաճարակի, պատերազմական գործողությունների, ահաբեկչության, բնական աղետների,  կիբերհանցագործության և այլ ճգնաժամերի ազդեցությունը ընտրական գործընթացների վրա։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է Հայաստանի ընտրական փորձը նմանատիպ իրավիճակներում, էլկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը, ընտրատեղամասերից  ուղիղ հեռարձակման ապահովումը և նաև այդ եղանակով ընտրությունների օրինականության հանդեպ վերահսկողությունը։

 Համաժողովը խորհրդանշական է եղել, քանի որ այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Շվեյցարիայի անդամակցության 60-ամյակը։ Համաժողովի նախաձեռնությունը եղել է Շվեյցարիայինը և ԵԽԽՎ-ինը համատեղ։