ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մարտի 25-ին ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին` Վենետիկի հանձնաժողովի անդամներ Օլիվեր Կասկին (Էստոնիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ), Կատարինա Փաբելին (Ավստրիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ), Մայքլ Յանսենին (Վենետիկի հանձնաժողովի քարտուղարություն), Համաձիրիպի Մանիկվային (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների մասով խորհրդական) և Մաքսիմ Լոնգանգեին (Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար):
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ փորձագիտական պրոֆեսիոնալ եզրակացությունների համար, որը պարբերաբար տրամադրել է հանձնաժողովը՝ ներկայացված օրենսդրական նախագծերի վերաբերյալ։
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները ցանկանում էին տեղեկանալ, թե ո՞ր փուլում է ընտրական օրենսդրության բարեփոխումների փաթեթը։