Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 2-ին գումարել է հերթական նիստ՝ թիվ 25 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղը լրացնելու օրակարգով։

Թափուր տեղի համար ԿԸՀ է դիմել երկու քաղաքացի՝ Արսեն Նորիկի Միկոյանը և Արարատ Վանիկի Չերքեզյանը։

Նշենք, որ մինչ նիստը հանձնաժողովը երկու թեկնածուի հետ էլ հանդիպել է։

Նախապատվության քվեակարգով Արարատ  Վանիկի Չերքեզյանը նշանակվել է թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ: