Ծնվել է 1977թ. սեպտեմբերի 26-ին Եղեգնաձորում:
Կրթություն
1994թ. ավարտել է Եղեգնաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1994 – 1999թթ.` Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ։
2001-2003թթ.` ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա:
2004-2007թթ.` ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական բաժին, իրավագիտության մագիստրոս:
2015թ.-ից՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի հայցորդ։
2024-2025թթ.` ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի «Դյուք» Համալսարանի Հանրային քաղաքականության «Սանֆըրդ» դպրոց, «Միջազգային զարգացման քաղաքականություն» մագիստրոսական ծրագիր։
Աշխատանքային գործունեություն
1998-1999թթ աշխատել է ՀՀ բանկային համակարգում:
1999-2001թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում:
2002-2007թթ. աշխատել է շինարարական ընկերության փոխտնօրեն:
2004թ.` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գյուղական համայնքների զարգացման միավորում-գյուղական համայնքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, մշակման և համայնքների անձնագրավորման փորձագետ:
2006-2007թթ. «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է աշխատակազմի ղեկավար-գլխավոր մենեջերի պաշտոնը, եղել է Ֆրանսիայում Հայաստանի տարին ազդարարող «Շառլ Ազնավուր և ընկերներ» համերգի գլխավոր մենեջերը:
2007-2010թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Երևանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ, 2010- 2011թթ` ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալ:
2010-2011թթ.` ՀՀ աշխատանաքի պետական տեսչության աշխատողների արհեստակցական միության նախագահ:
2011թ. հուլիսին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի քարտուղար:
2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, հոկտեմբերի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար:
2022թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, հոկտեմբերի 12-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար:
Դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Ամուսանացած է, ունի երեք որդի և մեկ դուստր: