Հայտարարություններ



Ցուցադրված են
1 -ից 10 արդյունքները ընդհանուր 339 -ից

Ամսաթիվ

6 մայիս, 2026

Գեղարքունիքի մարզի թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր պաշտոն

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. մայիսի 11-ից մինչև մայիսի 13-ը` ժամը 18.00-ն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։ Վերոնշյալ թափուր պաշտոնի համալրման նպատակով․

Թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր պաշտոնում պետք է նշանակվի իգական սեռի ներկայացուցիչ։

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 543 528 հեռախոսահամարով։

Ավելին


Ամսաթիվ

5 մայիս, 2026


Ամսաթիվ

2 մայիս, 2026

Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում առաջացել են մեկական թափուր պաշտոններ։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. մայիսի 5-ից մինչև մայիսի 8-ը` ժամը 18.00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 543 528 հեռախոսահամարով։

Ավելին


Ամսաթիվ

29 ապրիլ, 2026

Ամփոփվել են 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ԿԸՀ-ի կազմակերպած ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ստուգարքների արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ ամփոփվել են 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ԿԸՀ-ի կազմակերպած ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ստուգարքների արդյունքները։

Արդյունքներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքի մասնագիտական դասընթացներ բաժնի՝ «Որոնում 2026 թվականի հունվարի 1-ից հետո կազմակերպվող դասընթացների արդյունքներով» հատվածում՝ մասնակցի անուն ազգանունը մուտքագրելու եղանակով։ Որակավորման վկայականի տվյալները հասանելի կլինեն մայիսի 1-ից։

Ստուգարքի արդյունքները կարող են բողոքարկվել 7-օրյա ժամկետում՝ 2026 թվականի ապրիլի 29-ից  մայիսի 5-ը ներառյալ՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հիշեցնում ենք, որ բողոքարկումը հնարավորություն է տալիս մասնակցին ծանոթանալ իր հարցաթերթիկին՝ ԿԸՀ վարչական շենքում, բողոքարկումը չի ենթադրում նոր ստուգարքի հանձնում։

Ավելին


Ամսաթիվ

20 ապրիլ, 2026

Լոռու մարզի Ստեփանավան  համայնքի  թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր պաշտոն։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. ապրիլի 20-ից մինչև ապրիլի 27-ը` ժամը 18.00-ն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։ Վերոնշյալ թափուր պաշտոնի համալրման նպատակով․

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր պաշտոնում պետք է նշանակվի իգական սեռի ներկայացուցիչ։

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 543 528 հեռախոսահամարով։

Ավելին


Ամսաթիվ

10 ապրիլ, 2026

ՀՐԱՎԵՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին ապրիլի 14, ժամը 11։00-ին հրավիրում է քննարկման՝ ԿԸՀ վարչական շենքում, Գ․ Քոչար 21Ա։

ԿԸՀ ներկայացուցիչները հանդիպմանը կներկայացնեն օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները և ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը, որոնք կիրառվելու են առաջիկա ԱԺ ընտրություններին։

Ավելին


Ամսաթիվ

24 մարտ, 2026

Արարատի մարզի Մասիս համայնքի  թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր պաշտոն

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. մարտի 24-ից մինչև ապրիլի 7-ը` ժամը 18.00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 563 129 հեռախոսահամարով։

Ավելին


Ամսաթիվ

4 մարտ, 2026

Կոտայքի մարզի Եղվարդ  քաղաքի  թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր պաշտոն

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնը համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. մարտի 4-ից մինչև մարտի 18-ը` ժամը 18.00-ն:

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից։ Վերոնշյալ թափուր պաշտոնի համալրման նպատակով․

Թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թափուր պաշտոնում պետք է նշանակվի իգական սեռի ներկայացուցիչ։

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։

Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 563 129 հեռախոսահամարով։

 

 

Ավելին


Արտաքին գովազդային վահանակները տնօրինող հարգելի՛ կազմակերպություններ 

Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում և հասարակական տրանսպորտի կանգառներում տեղակայված վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ պետք է ներկայացվի մինչ ս.թ.փետրվարի 17-ը ներառյալ։ 

Տեղեկատվությունը տրամադրելու կարգին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքից հետևյալ հղմամբ՝ https://www.elections.am/PageFor/Information%20on%20outdoor%20billboards։

 

Ավելին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունվարի 15-ից մինչեվ փետրվարի 13-ը ներառյալ՝ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ

Ուշադրություն՝

ԿԸՀ-ն գործարկում է նոր հարթակ, որը մասնակցին հնարավորություն կտա ինքնուրույն գրանցվելու, ընտրելու/փոխելու դասընթացի վայրը, ժամը՝ առանց ֆիզիկապես այցելելու ընտրական հանձնաժողով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 50-Ն որոշմամբ, 2026 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 13-ը ներառյալ՝ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին (այսուհետ՝ Դասընթաց) մասնակցելու դիմումներ:

Դաuընթացներին կարող են մաuնակցել 18 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` իրենց կողմից ներկայացրած դիմումի կամ կուսակցության կողմից ներկայացրած հայտերի հիման վրա:

Դասընթացներին և ստուգարքին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնց՝ ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականն ուժը կորցրած է ճանաչվել դասընթացների անցկացմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում:

Քաղաքացիները դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել առցանց կամ կարող են ներկայացնել թղթային  դիմում։ Առցաց դիմելը հավասարազոր է դիմում ներկայացնելուն, և առցանց դիմելու ժամկետը կավարտվի փետրվարի 16-ին, ժամը 10։00-ին։

Առցանց դիմելու համար պետք է անցնել հետևյալ հղումով, նույնականանալ «Եսեմ» հարթակի միջոցով, գրանցվել և ընտրել դասընթացի անցկացման վայրը, որտեղ դիմորդը ցանկանում է մասնակցել դասընթացին (ուղեցույցն՝ այստեղ)։ Հարթակում գրանցվելը նաև հնարավորություն կտա մասնակցին հետագայում ինքնուրույն ընտրել կամ փոխել դասընթացի վայրը, օրը, ժամը կամ ցանկության դեպքում՝ գրանցվել էլեկտրոնային ստուգարքի։

 Թղթային դիմումներն ընդունվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում՝ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-ից 14.00-ն): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Քոչար 21Ա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am

Թղթային դիմումը պետք է ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևանմուշին համապատասխան:

Քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am)։ Թղթային դիմումին պետք է կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Դիմումում նշված անձնական տվյալների, ինչպես նաև կոնտակտային տվյալների (էլ․փոստ, հեռախոսահամար) սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում:

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակ (այն լրացնելու համար պետք է դիմել ԿԸՀ ՏՏ և ՏՎ վարչություն (+374) 10-56-31-29, գործարկողի անվանում և գաղտնաբառ ստանալու համար դիմումի ձևը։

Դասընթացները կանցկացվեն մարտ և ապրիլ ամիսներին։

Դասընթացների անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Ստուգարքն անցկացվում է դասընթացի ավարտից հետո՝ հայերեն լեզվով, թեստային գրավոր կամ համակարգչային եղանակով: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել միայն անձնագրի կամ նույնականացման քարտի առկայության դեպքում:

Ստուգարքի հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Դասընթացների անցկացման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ, ինչպես նաև մասնակիցները կստանան հաղորդագրություն իրենց՝ ԿԸՀ համակարգում գրանցված էլ․ փոստին և հեռախոսահամարին:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (+374) 10-54-35-06, (+374) 10-56-31-29։

Ավելին


Ցուցադրված են
1 -ից 10 արդյունքները ընդհանուր 339 -ից