Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ նշանակելու մասին» N ՄՈ 789-Ա որոշումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրության քվեարկությունը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն։
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2025 թվականի նոյեմբերի 4-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Ընտրողներն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները նաև մատչելի ընտրական տեղամասերի վերաբերյալ տեղեկատվությունները կարող են ստանալ 2025 թվականի հոկտեմբերի 7-ից՝
-ընտրողների ցուցակներից, որոնք տեղադրված կլինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքում (www.mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am),
-տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկից, որը տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,
-Վաղարշապատ համայնքի ընտրողների ռեգիստրից, որը որոնման հնարավորությամբ, տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել՝ 2025 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է՝ 2025 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 17-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
15 օգոստոսի 2025թ.