ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասով և ԿԸՀ 2022 թվականի հունիսի 30 -ի N 50Ն որոշմամբ, 2023 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ:

Դիմումների Դասընթացի անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ :

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am


Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անձամբ ներկայացրած դիմումի  կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:


Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 14.00-ն: Դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am): Դիմումով նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կրում պատասխանատվություն: 

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլէկտորնային ցուցակ (Այն լրացնելու համար դիմել ԿԸՀ ՏՏ վարչություն 010-56-31-29, օգտահաշիվ ստանալու դիմումի ձևը՝ այստեղ)


Որակավորման ստուգարքը կանցկացվի դասընթացի ավարտից հետո` դասընթացի վայրում, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել անձը հաuտատող փաuտաթղթի առկայության դեպքում:


Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:


Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել  010-54-35-06, 010-56-31-29