ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասով և ԿԸՀ 2016 թվականի նոյեբերի 9-ի N 124-Ն որոշմամբ, 2022 թվականի ապրիլի 28-ից մինչև մայիսի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու դիմումներ:
Դասընթացի անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ :
Դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անձամբ ներկայացրած դիմումի կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 14.00-ն: Դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am):
Դիմումով նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կրում պատասխանատվություն:
Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտորնային ցուցակ (Այն լրացնելու համար դիմել ԿԸՀ ՏՏ վարչություն 010-56-31-29)
Որակավորման ստուգարքը կանցկացվի դասընթացի ավարտից հետո` դասընթացի վայրում, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր: Ստուգարքին թույլատրվում է մասնակցել անձնագրի կամ անձը հաuտատող այլ փաuտաթղթի առկայության դեպքում:
Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-54-35-06, 010-56-31-29: