«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3.1-րդ մասի համաձայն. ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։

2022 թվականի մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի համայնքում կայանալիք ավագանու ընտրությունների ժամանակ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները կարող են լիազոր մարմին դիմում ներկայացնել մինչև 2022 թվականի մարտի 15-ը, ժամը՝ 14:00-ն, նշելով նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի համարը: Այլ անձի անունից դիմում ներկայացվելու դեպքում անձը պարտավոր է ներկայացնել լիազորագիր

Վեդի համայնքի մատչելի ընտրական տեղամասերը կարելի է տեսնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am :