Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների՝ էլեկտրոնային եղանակով կազմված ընտրողների ցուցակների՝ ըստ 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, բաժանման և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ներբեռնման գործընթացը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 15:00-ից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում (ք.Երևան, Գ.Քոչար 21 Ա):

Թվով 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումներում հիշողության կրիչների տեղադրման գործընթացը կիրականացվի 2021 թվականի հունիսի 16-ի ժամը 12:00-ից մինչև հունիսի 18-ը, տարածքային ընտրական հանձնաժողովներում: Տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի հասցեները և հեռախոսահամարները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ https://www.elections.am/TEC:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրողների էլեկտրոնային ցուցակների՝ ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների, բաժանման և տեխնիկական սարքավորումների հիշողության կրիչների վրա ընտրողների ցուցակների ներբեռնման աշխատանքներին, կարող են հետևել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական լիազոր ներկայացուցիչ:

Տարածքային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորում­ներում հիշողության կրիչները տեղադրելու աշխատանքներին կարող են հետևել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական լիազոր ներկայացուցիչ կամ վստահված անձ:

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ