Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու հայտ ներկայացրած և նման մտադրություն ունեցող բոլոր կուսակցություններին/դաշինքներին ապրիլի 14, ժամը 11։00-ին հրավիրում է քննարկման՝ ԿԸՀ վարչական շենքում, Գ․ Քոչար 21Ա։

ԿԸՀ ներկայացուցիչները հանդիպմանը կներկայացնեն օգտահաշվի տեխնիկական հնարավորությունները և ԿԸՀ ներդրած թվային նոր գործիքակազմերը, որոնք կիրառվելու են առաջիկա ԱԺ ընտրություններին։