Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասի 2–րդ պարբերությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.

Արարատի մարզի Վեդի համայնքում կունենա համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններ:

Նշված համայնքում քվեարկությունը կանցկացվի 2022 թվականի մարտի 27-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2022 թվականի մարտի 17-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2022 թվականի փետրվարի 10ց մինչև փետրվարի 20-ը, ժամը՝ 18:00-ն:

Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2022 թվականի փետրվարի 20-ից մինչև փետրվարի 25-ը, ժամը՝ 18:00-ն:

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 27-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

  

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական հանձնաժողով