Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների կազմակերպման, անցկացման և ամփոփման նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործարկում է նոր էլեկտրոնային հարթակ՝ առավել լայն հնարավորություններով։

Նոր հարթակի հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև կուսակցությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացի առանձնահատկությունները քննարկելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունների ներկայացուցիչներին հանդիպում-դասընթացի՝ հունվարի 14-ին, ժամը 17։00-ին։

Հանդիպում-դասընթացին կարող են մասնակցել այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների որակավորման վկայականների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում կներկայացվեն նոր գործարկված էլեկտրոնային համակարգով աշխատելու կարգը, ինչպես նաև քաղաքացիների դիմումների և կուսակցությունների կողմից ներկայացվող ցուցակների մուտքագրման և մշակման վերաբերյալ մանրամասները։