ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների  ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով  ներկայացնելու են մինչև 26.05.2021թ. ժամը 18:00-ն։

Հաշվի առնելով փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով  ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի մայիսի 22-ին և 23-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն քաղաքացիներից կընդունեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու դիմումներ:

Դիմումի ձևերը՝ այստեղ։

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն