Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասով և հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված համապատասխան իրավական ակտը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններ:

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի մարտի 26-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի մարտի 12 ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի փետրվարի 19ց մինչև փետրվարի 24-ը:

2023 թվականի մարտի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am:

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

4 հունվարի 2023թ.