ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 27-ին հեռավար մասնակցել է ԱՊՀ երկրների Կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահների խորհրդատվական խորհուրդի հերթական նիստին: Նիստը տեղի էր ունենում Ղրղզստանի Հանրապետությունում։

ԿԸՀ նախագահն իր խոսքում ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի ապրիլի 1-ից, անդրադարձ կատարել ԿԸՀ թվային գործիքակազմերի բարելավմանը։ ԿԸՀ նախագահը խոսել է նաև 2025 թվականի մարտի 30-ին կայացած Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ կարևորելով այն փաստը, որ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից։

ԱՊՀ ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհուրդի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում։