Ծրագրին մասնակցել են նաև Ղազախստանի Հանրապետության, Հարավային Աֆրիկայի, Թայվանի և Մալդիվների Հանրապետության ԿԸՀ-ներից ներկայացուցիչներ։
Մասնակիցները նախ ներկայացրել են իրենց երկրների ընտրական և կառավարման համակարգերը, ապա ծանոթացել Կորեայի Հանրապետության ընտրական մարմնի աշխատանքի հիմնական առանձնահատկություններին։
Աշխատաժողովի հիմնական թեմաներն են եղել ընտրական համակարգի վրա հնարավոր կիբեր հարձակումները, ապատեղեկատվության դեմ պայքարը և ռազմավարական հաղորդակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության միջոցով գեներացված կեղծ տեսանյութերին, որոնք վերաբերում են ընտրական գործընթացին։
Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ միջազգային կազմակերպությունն է: Այն ներկայումս ներառում է 111 երկրների 121 ընտրական կառավարման մարմիններ։ 2013 թվականին, հիմնադրվելուց ի վեր, A-WEB-ը խթանում է ազատ, արդար, թափանցիկ և մասնակցային ընտրությունների անցկացման արդյունավետությունն ամբողջ աշխարհում։
ՀՀ ԿԸՀ-ն 2024 թվականի հոկտեմբերին, Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի 6-րդ գագաթնաժողովում ընտրվել է գործադիր խորհրդի անդամ։
A-WEB 2026 թվականի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանի Հանրապետությունում։