ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը նոյեմբերի 10-ից 14-ը Ստոկհոլմում (Շվեդիա) մասնակցել է Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) նախաձեռնած «Դասընթացավարների վերապատրաստում. ընտրությունների պաշտպանություն» թեմայով աշխատաժողովին։

Աշխատաժողովին մասնակցել են 20-ից ավելի երկրների ընտրական մարմինների, միջազգային կազմակերպությունների և International IDEA-ի տարածաշրջանային գրասենյակներից ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական առանցքն է եղել ընտրական համակարգի առջև ծառացած մարտահրավերները։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հանդիպում է ունեցել նաև  Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավար, նախարարության բարեփոխումների և վերահսկողության կոորդինատոր Դանիել Ջոհանսոն Արհեմի հետ։ Քննարկվել է 2026 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մարտահրավերները և Շվեդիայի հետ համագործակցության հեռանկարները։