ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը գործուղվել են Ղրղզստանի Հանրապետություն։
ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղրղզստանի Հանրապետության Ընտրությունների և հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովը՝ նոյեմբերի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով։