ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ընտրական մարմինների ղեկավարների Խորհրդատվական խորհրդի յոթերորդ նիստին։
ԿԸՀ նախագահի հետ ՌԴ է գործուղվել նաև ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հետ երկարամյա համագործակցության համար Լիլիա Հակոբյանն արժանացել է պատվոգրի։
ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ԱՊՀ անդամ երկրների ընտրական մարմինների ղեկավարներին հրավիրել է Հայաստան՝ դիտարկելու 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունները։