ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակում, ս.թ. հուլիսի 14-16-ը Ծաղկաձորում անցկացրել է վերապատրաստում` նախատեսված տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) համար կազմակերպվելիք դասընթացների դասընթացավարների համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում: Վերապատրաստմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դասընթացավարները: Քննարկվել են հունիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումներին և ՏԸՀ դասընթացների մեթոդաբանությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Վերապատրաստման աշխատանքների ընթացքում մշակվել է ՏԸՀ դասընթացի մասնակցի ձեռնարկը: