Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը կմասնակցի Ղազախստանի Հանրապետության  արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ԱՊՀ գործադիր կոմիտեն ձևավորել է անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Գործադիր կոմիտեի հրավերով Ղազախստան են գործուղվել են ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։ Ղազախստանի ԿԸՀ հրավերով էլ ընտրություններին մասնակցելու համար գործուղվել են ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը։ Ընտրությունները նախատեսված են 2023 թվականի մարտի 19-ին: ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Ղազախստանում կլինի մարտի 17-ից 20-ը։