ՀՀ ԿԸՀ պատվիրակությունն ԱՊՀ դիտորդական առաքելության կազմով մասնակցել է 2023 թվականի մարտի 19-ին կայացած Ղազախստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ՀՀ ԿԸՀ-ից ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը։

ԱՊՀ անդամ երկրների դիտորդներն այցելել են 832 ընտրատեղամասեր։ Վերջիններս իրենց ամփոփիչ զեկույցներում արձանագրել են, որ ընտրությունների ընթացքի դիտարկման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել թե՛ տեղական և թե՛ միջազգային դիտորդների համար։ Ընտրատեղամասերը համալրված են եղել անհրաժեշտ սարքավորումներով։