ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մարտի 1-ից 4-ը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները (Primary Election)։ ՀՀ ԿԸՀ անդամները գործուղման ընթացքում այցելել են քվեարկության կենտրոններ, ընտրությունների ժամանակ կիրառվող էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների պահեստներ։
Նշենք, որ նախնական ընտրությունները դիտարկելու համար հրավիրված են եղել այն երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կիրառում են էլեկտրոնային տեխնիկական սարքավորումներ, և այցն ունեցել է նաև փորձի փոխանակման նշանակություն։