ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը և մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մայիսի 16-ից 17-ը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում մասնակցել են «Սոցիալական մեդիայի, ապատեղեկատվության և ընտրական ամբողջականության հարցերով Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային աշխատանքային խմբի» աշխատաժողովին։
ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը։
Բացի հայաստանյան պատվիրակներից աշխատաժողովին մասնակցել են նաև Ալբանիայի, Խորվաթիայի, Էստոնիայի, Վրաստանի, Կոսովոյի, Լատվիայի, Լիտվայի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Սլովակիայի, Ուկրաինայի ընտրական մարմիններից ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ (USAID) ներկայացուցիչ ԱՄՆ-ից: