Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Անյա Քամբերլենդն այսօր այցելել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հանդիպել հանձնաժողովի հետ։ Տիկին Քամբերլանդին ուղեկցել են (IFES)-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոն և գրասենյակի ներկայացուցիչները։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով  (IFES)-ի հետ համագործակցության կարևորությունը։ Հովակիմյանը անդրադարձել է ԿԸՀ-ի հնգամյա ռազմավարության ծրագրի մշակման հարցում (IFES)-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցությանը։

Անյա Քամբերլենդը ողջունել է ՀՀ ԿԸՀ-ի և IFES-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությունը՝ նշելով, որ հանձնաժողովը կարող է ապավինել ոչ միայն  IFES-ի հայաստանյան գրասենյակի աջակցությունն, այլ նաև կառույցի՝ այլ երկրներում գործունեություն ծավալող ընտրական փորձագետների։