«Հայբուսակ» համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողները մայիսի 11-ին հյուրընկալվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ապագա իրավաբաններն իրենց հետաքրքրող հարցերն են հղել ԿԸՀ նախագահին և ԿԸՀ անդամներին։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է ուսանողներին՝ կարևորելով երիտասարդների հետ համագործակցությունը և վերահաստատել վերջիններիս դիտարկումները լսելու պատրաստակամությունը։ Ուսանողները ծանոթացել են ընտրությունների ժամանակ կիրառվող սարքերի աշխատանքին, ԿԸՀ կայքի հնարավորություններին և գործնական վարժություններ կատարել։

ԿԸՀ-ն հայտնում է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու այլ բուհերի ուսանողներին ևս։