Մարզային դասընթացների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հանդիպել է 22, 23, 24, 25, 37 և 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների հետ։ ԿԸՀ նախագահը վերջիններիս հետ քննարկել է և՛ լիզենզավորման դասընթացների, և՛ ԿԸՀ ռազմավարությանը վերաբերող հարցեր։

ԿԸՀ  հանձնաժողովի անդամներն ու աշխատակազմը շարունակում են դասընթացների շարքը, այս օրերին նրանք Լոռու և Տավուշի մարզերում են։

Լոռիում դասընթացներին դիմել է 1287, Տավուշում՝ 615 քաղաքացի։

Առաջին փուլով դասընթացներ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում և Երևանում։

Դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց ուuուցումն է, որից հետո ստուգարքի միջոցով նրանց որակավորում շնորհելը:

ԿԸՀ-ն տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած և ընտրական իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները։ Դասընթացներն անցկացվում են ՀՀ ողջ տարածքում։

Uտուգարքի հիման վրա ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և վկայական տրվում է այն մասնակցին, որը հավաքել է առնվազն 31 միավոր:

Ստուգարքի արդյունքները հրապարակվում են հանձնաժողովի համացանցային կայքում։