Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 24-ից օգոստոսի 6-ը հայտարարում է լրագրողների հավատարմագրում՝ հանձնաժողովի աշխատանքները լուսաբանելու համար։
Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Հանձնաժողով՝ նշելով.
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), հանրային ծառայության համարանիշը և մշտական բնակության վայրի հասցեն.
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի (լրագրողների) ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), զբաղեցրած հաստիքը (լրագրող, լուսանկարիչ, տեսաձայնագրման օպերատոր), հանրային ծառայության համարանիշը և բնակության վայրի հասցեն.
3) զանգվածային լրատվության միջոցի (միջոցների) անվանումը, որին (որոնց) պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը.
4) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը և երկու լուսանկար՝ 3x4 չափի.
5) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները։
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի անունից ներկայացվել է հավատարմագրման դիմումը:
Յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ՝ երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:
Հարցերի դեպքում կարող եք գրել Sedagh@elections.am կամ Press@elections.am էլփոստերին։ Ընդգծենք, որ այս հավատարմագրումը միայն ԿԸՀ վարչական շենքի համար է, և Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ տրամադրած բեյջերով տեղամասերում լուսաբանում իրականացնել չեք կարող։
