Նոյեմբերի 9-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է «Եվրասիա» համալսարանի «Իրավագիտության»  բաժնի երկրորդ կուրսի ուսանողներին։ Ուսանողներին և դասախոսական կազմին ողջունել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

ԿԸՀ անդամները նախ ներկայացրել են ընտրական համակարգերի պատմական էվոլյուցիան, ապա պատասխանել ներկաների հարցերին։

Ուսանողների այցը պայմանավորված է եղել «սահմանադրական իրավունք» առարկայի դասավանդման գործնական կիրառությամբ։ Ուսանողները դերային բաշխման միջոցով ձևավորել են սիմուլյատիվ տեղական ու պետական մարմիններ, այդ թվում ԿԸՀ, և պատրաստվում են համալսարանում «խորհրդարանական ընտրություններ» կազմակերպել։ 

Ուսանողներն ընտրական փուլի վերաբերյալ իրենց հուզող հարցերն են հղել, որպեսզի սիմուլյատիվ ընտրություններն ավելի հաջող իրականացնեն։