Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները մասնակցել են International IDEA-ի (Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտ) հրավիրած համաժողովին:

Քննարկմանը մասնակցել և ելույթներով են հանդես եկել International IDEA կառույցից տարբեր ներկայացուցիչներ, նաև մասնակիցներ են եղել Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու «Ժողովրդավարության եւ ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտը համագործակցության տարիների փորձ ունեն. առաջին փոխըմբռնման համաձայնագիրը կնքվել է դեռևս 2006 թվականին: