Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը նոյեմբերի 23-ին մասնակցել է «Ընտրությունների վարչարարության մարմինների կողմից նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը» թեմայով աշխատաժողովին: Այն վարել է IFES(Ընտրական համակարգերի միջազգային հաստատության) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հատնել Մագնուս Օհմանին Հայաստան այցելելու և իր փորձով կիսվելու պատրաստակամության համար:
ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանն աշխատաժողովին ներկայացրել է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների համար բացված նախընտրական հիմնադրամների հաշվետվությունը և այլ վերահսկողական գործառույթներ, որոնք իրականացրել է ՎՎԾ-ն:
Նշենք, որ Մագնուս Օհմանի հանդիպումները շարունակական են եղել. նախ հանդիպում է եղել քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ ներկայացուցիչների, ապա պետական գերատեսչությունների հետ: Աշխատաժողովների շարքը եզրափակվել է ԿԸՀ աշխատակազմի հետ հանդիպումով:
Սույն նախաձեռնությունը իրականացվել է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում ԱՅ ԷՖ Ի ԷՍ -ի կողմից։ ԱԺԿՀ-ն ֆինանսավորվում է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։