Նոյեմբերի 30-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի քոլեջի ուսանողները հյուրընկալվել են ԿԸՀ-ում: Ուսանողներին ողջունել են ԿԸՀ անդամներ Սիլվա Մարկոսյանն ու Ժիրայր Կարապետյանը և ներկայացրել ընտրական համակարգերի գործունեությունը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները, ինչպես նաև դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնի պետը և ներկայացրել իրենց աշխատանքի առանձնահատկությունները: Ուսանողներին ուղեկցել են կուրսղեկն ու իրավագիտության դասախոս, ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը: