Դեկտեմբերի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության բաժնի երկրորդ և չորրորդ կուրսերի ուսանողներին: Վերջիններիս ողջունել են ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամներ Սիլվա Մարկոսյանն ու Արուսյակ Տերչանյանը:

ԿԸՀ անդամները ներկայացրել են ԿԸՀ հիմնական գործառույթները, դերն ու նշանակությունը: Հիմնական բանախոս ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական համակարգերի գործունեությունը և պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Այցը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն՝ «Freedom House» կազմակերպության  աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում: